Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Մեր լաբորատորիան՝ առաջատար

ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի վերլուծական լաբորատորիան արդեն տասը տարի է, ինչ ընդգրկվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ դեղագետների միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպվող մասնագիտական պիտանիության միջլաբորատոր թեստերի ամենամյա մրցույթին։


2010–ի փետրվարին դեղագետների միջազգային ֆեդերացիան հերթական անգամ լաբորատորիա էր ուղարկել տարբեր ցուցանիշների որոշման հինգ նմուշներ։ Այդ նույն նմուշներն ուղարկվել էին աշխարհի 41 երկրների 48 լաբորատորիաներ, որոնցից 20–ը գտնվում է եվրոպական տարբեր երկրներում, 13–ը՝ Ասիայում, 8–ը՝ Աֆրիկայում, 6–ը՝ ԱՄՆ–ում եւ 1–ը՝ Ավստրալիայում։


Թեստերի արդյունքները հայտնի են դարձել մի քանի օր առաջ։


Երեք արդյունքներով «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» վերլուծական լաբորատորիան դարձել է առաջատար՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Մեկ այլ թեստով մերոնք երկրորդ տեղում են։ Միայն մեկ ցուցանիշով հայ մասնագետները բավարարվել են 6–րդ տեղով։


Արդեն իսկ միջազգային լուրջ չափորոշիչներ հաղթահարած լաբորատորիաների շրջանում կազմակերպված մասնագիտական մրցույթում նման ցուցանիշներ ապահովելը, ընդունենք որ, բարձր պրոֆեսիոնալիզմի վկայություն է։


Շնորհավորում ենք մեր մասնագետներին։


Իսկ ոմանք ասում են, թե հանրապետությունում պատշաճ մակարդակի լաբորատորիա չունենք։

Հեղինակ. Ա. ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ